ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել, զոհվել է 10 մարդ: Բիզնես-ջեթը ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։
Կործանված ինքնաթիռում` ուղևորների թվում եղել է «Վագների» մարտիկների ղեկավար Եվգենի Պրիգոժինը, հաղորդում է «Ռոսավիացիան»:
Embraer ինքնաթիռի կործանման դեպքով հետաքննություն է սկսվել։
--00--ՍՊ