ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
Բացահայտվել են Պրիգոժինի ինքնաթիռում վթարի ենթարկված աշխատակիցների կենսագրությունները: Նրանք թվում, ըստ Ռոսավիացիայի, հայկական ազգանունով քաղաքացի կա՝ Եվգենի Մակարյան։
Ի՞նչ է հայտնի նրա կենսագրությունից․
Եվգենի Մակարյանը, («Մակար»), «Վագների» վետերաններից է, ոստիկանության կրտսեր լեյտենանտ։ Նա զբաղվել է կուդոյով և սամբոյով, սիրում էր կարդալ։ Մակարյանը կռվել է Սիրիայում և նույնիսկ ողջ մնացել 2017-ի հունվարին ամերիկյան ավիացիայի հետ բախումից հետո։
Նշենք՝ ՌԴ Տվերի մարզում կործանված ինքնաթիռում գտնված բոլոր անձանց մարմինները հայտնաբերվել են։ Որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
--00--ՍՊ