ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որտեղ նախօրեին «Վագներ»-ի մարտիկները զբաղեցրել էին ռազմական օբյեկտները: Այս մասին ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նրա խոսքով՝ մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։
««Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շարասյունը դուրս է եկել Ռոստովից և ուղղվել դեպի իրենց դաշտային ճամբարները։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր այս արտասովոր պայմաններում ապահովել են կենսապահովման համակարգերի համակարգված աշխատանքը մայրաքաղաքում և Ռոստովի մարզում»,- գրել է Գոլուբևը Telegram-ում։
Հունիսի 23-ի երեկոյան Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել են որպես զինված ապստամբություն (քրեական գործ է հարուցվել Վագների հիմնադրի դեմ):Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս. Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ:
--00--ԶՀ