ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Պուտինի բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնել ռուսական պատվիրակության հյուրընկալ ընդունելության համար։
«Մենք կարևորում ենք Հայաստանի հետ բարեկամությունը և գործընկերային դաշնակցային հարաբերությունները։ Չնայած արտաքին տնտեսական ծանր իրավիճակին, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ամրապնդվում են, առևտուրն աճում է։
Մենք կառուցում ենք համագործակցություն էներգետիկայի, խաղաղ ատոմի, հանքարդյունաբերության, տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում:
Կան մի շարք նախագծեր բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում: Ռուսաստանի Դաշնությունից բիզնես առաքելությունները, որոնք պարբերաբար գալիս են Հայաստան, խաղում են լուրջ դերակատարություն։
Առաջարկում ենք արագացնել աշխատանքը մեր բոլոր համատեղ ուղղություններով՝ ներդրումային ծրագրերի, տնտեսական զարգացման ոլորտում»,-ասել է նա։
--00—ԼՀ