Ես մասնակցելու եմ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին, իսկ դո՞ւք․ Դավիթ Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

be5f16c6a9395257cf7608c2412d0d75

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին մասնակցության կոչեր ազդարարողների քաղաքական և ապաքաղաքական «բազմազանությունը» հույս է ներշնչում, որ այն կոչված է լինելու վերքաղաքական և վերխմբային, ասել է թե՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ։

Գարեգին նժդեհի խոսքերով՝ «․․․Չկա ավելի զարհուրելի բան, քան աննպատակ գույությունը։ Հանցանք է դա, մահացու հանցանք։ Նպատակն է թելադրում գերագույն պարտականություններ․ նա պահանջում է ճիգեր ու զոհողություններ, որոնց մեջ կոփվում են անհատի և ժողովրդի լավագույն առաքինությունները, որոնց կատարումը Աքիլլեսի նիզակի նման բուժում է իր հասցրած վերքերը։ Նպատակն է բարոյապես շարժում անհատներին ու ժողովուրդներին։ Նա փրկում է մահացու ճահճացումից և բարոյական անկումից։ Անհատի և ազգի գոյության արևն է նպատակը։ Նա լուսավորում է և ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը։ Նա համախմբում է մեր ուժերը, լարում մեր կամքերը և անդիմադրելիորեն քաշում մեզ դեպ իրեն՝ դեպ հաղթանակ։ Դժվարին, բայց թագավորական է իդեալի ճանապարհը։ Նրա ծայրին դեպի իդեալը հևիհև առաջացող ժողովրդին թագն է սպասում։ Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագավոր-ժողովուրդ․․․»։

Ես մասնակցելու եմ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին, իսկ դու՞ք»։

--00—ՅՄ