ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները Բիշքեկում կքննարկեն ՀՕՊ համակարգերի ֆինանսավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

ն

Համագործակցության երկրների հակաօդային պաշտպանության համակարգի ֆինանսավորման հարցը կքննարկվի ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը, փոխանցում է Sputnik Беларусь-ը։

Այսօր Մինսկում՝ ԱՊՀ կենտրոնակայանում, տեղի է ունենում Համագործակցության կանոնադրական մարմիններում մշտական ​​ներկայացուցիչների հանդիպումը, որում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը։

--00--ԼՀ