ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Տաս բեռնատար մեքենաներով հումանիտար օգնությունը, որը Արցախի ժողովրդին է ուղարկվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի ու մի շարք այլ քաղաքների կողմից, հասել է Կոռնիձոր՝ Լաչինի միջանցքի սկիզբ։ Այս մասին տեղից հայտնում է 24News-ի թղթակիցը։
Այնտեղ է նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, որը պատրաստակամություն է հայտնել ուղեկցել բեռը դեպի Ստեփանակերտ, եթե տրվի հնարավորություն Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանի կողմից։
--00--ԼՀ