ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ի՞նչ է խոստացել Փաշինյանն ու այժմ էլ չի անում, որ Բաքուն շարունակում է կրակել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, արևելագետ Գոռ Գևորգյանը։
Գևորգյանի համոզմամբ, ներկայումս Հայաստանը գործոն չէ և չի կարողացել դուրս գալ հետպատերազմյան տրամաբանությունից։ Ըստ նրա՝ բանակցողը պետք է փոխվի, քանի որ ներկայիս պատասխանատուները ոչինչ չեն անում Հայաստանի ազգային շահերը պաշտպանելու համար։
Գևորգյանի կարծիքով, Արցախը շարունակում է մնալ ՀՀ անվտանգության համակարգի դարպասներից մեկը, ինչի վերջնական փլուզումից հետո Հայաստանն էլ ավելի խոցելի է դառնալու։ Նրա պնդմամբ, հասարակության մի զգալի մասը զրկված է ապրումակցումից, ինչը կարող է մի նոր ողբերգության բերել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ