ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
«Հաղթանակ» կուսակցությունը չեղարկում է վաղը՝ սեպտեմբերի 2-ին, նախատեսված իր հանդիպումը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ։ Այդ մասին հայտնել է կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը․
«Հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության Անկախության օրն է, և մեր համաքաղաքացիները ցանկություն կունենան Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց վերաբերմունքն արտահայտել նաև հանրահավաքի մասնակցելով, «Հաղթանակ» կուսակցությունը չեղարկում է այդ օրը նախատեսված իր հանդիպումը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ, որպեսզի նրանք չկանգնեն «հանրահավա՞ք, թե նախընտրական հանդիպում» երկընտրանքի առջև։
Նոր հանդիպման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա։
--00—ՍՊ