Ալբերտ Ազարյանին, պարգևներից բացի, լավագույնս բնութագրում է նրա անվան թարգմանությունը՝ ազնվափայլ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

35929886_0_74_1500_918_1920x0_80_0_0_47ceb218ddd750ba99396e73ec488e1c

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական խոսք է հղել օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ․

«Խորին ցավակցություններս եմ հղում փառավոր մարմնամարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մահվան կապակցությամբ։

Ալբերտ Ազարյանին, բազում տիտղոսներից ու պարգևներից բացի,  լավագույնս բնութագրում է նրա անվան թարգմանությունը՝ ազնվափայլ։ Նա այդպիսին էր թե՛ սպորտում, թե՛ սպորտից դուրս։ Մարդ, ով կարողացավ փայլել մարզական կյանքում, այդ թվում ամենավերին՝ օլիմպիական բարձունքում, ով փառքի հասնելով մարմնամարզության ամենաբարձր կետում՝ օղակների վրա, երբեք բարձրից չնայեց մարդկանց։

Մինչև հիմա նրա՝ արդեն 70-ամյա հանճարեղ մարզական նվաճումը՝  հանրահայտ «ազարյանական խաչը», միայնակ էր ճամփորդում հավերժության մեջ։ Այսօրվանից նրանք  ճամփորդելու են միասին։

Հանգչիր խաղաղությամբ, Օղակների արքա»։

--00—ՅՄ