ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՈւԵՖԱ-ի հովանու ներքո կայանալիք հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Մարոկկոյում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի։
armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ վաղվանից մինչև սեպտեմբերի 21-ը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ազգային հավաքականների և ակումբների բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Մարոկկոյում տեղի ունեցած աղետի զոհերի։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Մարաքեշից 80 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել 6,9 մագնիտուդով երկրաշարժ։ Արդեն հայտնի է, որ զոհվել է 632, վիրավորվել՝ 329 մարդ։
Ավելի վաղ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես նաև Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էին, որ այս առաջնությունների յուրաքանչյուր հանդիպում, որը կանցկացվի այս շաբաթվա վերջին, կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ աղետի զոհերի։
--00—ԼՀ