Երեկ ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի նոր առաջարկները․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

16426853075664

Երևանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի տեքստում փոփոխությունների 5-րդ փաթեթը։ Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ արդեն երեկ ստացվել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։

«Գործընթաց կա, քննարկում կա, սակայն էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները կրկին հեռու են միմյանցից»,-ասաց Միրզոյանը։

--00—ՅՄ