ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին անթույլատրելի է և վճռականորեն կկանխվի: ՌԴ ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներին:
Գերատեսչությունում ընդգծել են, որ ռուսական կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնում ճիշտ հետևություններ կարվեն, և ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա առճակատման քայլերից:
«Պերսոնա նոն գրատա» են հայտարարել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության առաջին և երկրորդ քարտուղարներին․ նրանք պետք է յոթ օրվա ընթացքում լքեն Ռուսաստանի տարածքը:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:
--00—ԼՀ