ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է նպաստել կողմերի միջև վստահության ամրապնդմանը։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Էդմոն Մարուքյանն իր միկրոբլոգում հիշել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում հայկական կողմից զոհվել է ավելի քան 200 մարդ, շատերը վիրավորվել են։
Մինչ այսօր մոտ 150 քառ. կմ. Հայաստանի ինքնիշխան տարածքը մնում է օկուպացված, և, չնայած միջազգային հանրության պահանջներին, Ադրբեջանի զինված ուժերը դուրս չեն եկել դրանցից։
Մարուքյանը ընդգծել է, որ ադրբեջանցի զինվորականները պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ գերիները՝ ազատ արձակվեն։
--00—ԼՀ