ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևվը Twitter-ում տվյալներ է հրապարակել հայկական կողմի տեղադրած ականների հետևանքով արցախյան 1-ին և 2-րդ պատերազմից հետո ունեցած ադրբեջանական զորքի կենդանի ուժի կորուստների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ 1991-ից մինչ օրս հայկական ականների պայթունից մահացել է 3.385 ադրբեջանցի: Միայն 2-րդ պատերազմից հետո ականի պայթյունից մահացածների թիվը հասնում է 55-ի, իսկ վիրավորներինը՝ 251-ի:
Հրապարակման մեջ նշվել է նաև, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականազերծման գործընթացը դեռևս շարունակվում է:
--00—ԼՀ