ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Արտաքին թշնամու կողմից սադրանքներ չենք բացառում, այնպիսի բաներ ենք մեր պատմության ընթացքում տեսել, որ ոչինչ բացառել չենք կարող, առավել ևս, երբ ողջ իշխանությունը մի տեղում է գտնվում, բնական է, որ անվտանգությունը պետք է ապահովվի։ Այս մասին ՔՊ-ի կազմակերպած երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով մեծաքանակ ոստիկանական ուժերի ներկայության մասին։
Սիմոնյանը նշեց, որ ընդդիմադիրները ԱԺ-ում արյուն թափելուց են խոսում և հորդորեց գնալ ու իրենց հարցնել, թե ինչ արյան մասին են խոսում․ «Մեռան արյուն թափելուց խոսել, հարցնում եք ինչու՞ էսքան ոստիկան կա, գնացեք իրենց հարցրեց»,-ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ