ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ քննարկման թեմաներից է եղել տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը։
Անդրադարձ է եղել նաև այդ համատեքստում առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին։
--00—ՅՄ