ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի նախագահը, որի ընթացքում արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:
Նշենք, որ Թեհրանում մեկնարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը։
--00—ՅՄ