Բաքվից կրկին մեղադրանք է հնչում․Բայրամովը Թուրքիայի փոխարտգործնախարարի հետ զրույցում դժգոհել է ՀՀ-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

65e98e7ea774665e98e7ea7747170980518265e98e7ea774465e98e7ea7745

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին նշել է, թե իբր «Հայաստանը հավակնություններ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»՝ հավելելով, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար «ՀՀ-ն պետք է հրաժարվի դրանից»։

--00—ՅՄ