ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Չեմ կարող հաստատել, որ մենք նախապես տեղեկացված ենք եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին Ադրբեջանի կողմից ռուսական կողմին նախազգուշացնելու մասին տեղեկությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ռուս խաղաղապահներին նախապես տեղյակ է պահել Արցախում Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու մասին։
--00—ՅՄ