ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Օնլա՞յն եք հետևում 120 հազար հայերի սպանդին, տղա եք՝ Ալիևին ասֆալտի դիետայի վրա նստացրեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Պողոսյանի համոզմամբ, մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը և հասկանանք, որ պատերազմը չէր դադարել, այն շարուրնակվում է։ Ըստ նրա՝ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Արցախն ու Հայաստանը, ջնջել տարածաշրջանից հայի հետքն ու շարունակել Ցեղասպանությունը։
Քաղաքագետի պնդմամբ, ի վերջո աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը պետք է ճիշտ արձագանքեն իրավիճակին և միայն այդ միասնությամբ կկարողանանք դիմագրավել թշնամուն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ