ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ոչ մի րոպե մի մոռացեք, ես ասել եմ, որ այս գործընթացի նպատակներից մեկը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է, սա նպատակ ունի Հայաստանում քաոս ստեղծել։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ այդ նպատակներն այլևս այն մարդկանց օրակարգում չեն, ովքեր դրանք բերել էին օրակարգ»,-ասել է նա։
Փաշինյանի խոսքերով, Արցախում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը, բանակցություններին Հայաստանի Հանրապետությունը որևէ մասնակցություն չի ունեցել․ «Մենք այդ թղթի պայմանների քննարկման կողմ չենք եղել, տեղյակ ենք եղել գործընթացներից»,-ասել է նա։
--00—ՅՄ