ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5-ը զոհվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.
Ալեքսանդր Ալեքսանյան
Գոհար Գրիգորյան
Նվեր Պողոսյան (երեխա)
Միքայել Պողոսյան (երեխա)
Դավիթ Ալեքսանյան (երեխա)։
--00—ՅՄ