ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Թամարա Խաչատրյանը ԱՀ քննչական կոմիտեում ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Սկզբում՝ Մարտակերտում, հետո Ստեփանակերտում Թամարան մինչև վերջ մնաց իրեն վստահված դիրքում։ Նրա վերջին հերթապահությունը սեպտեմբերի 27-ին էր՝ Ստեփանակերտի դիահերձարանում։
«Բերում էին 30, 60, հետո էլի 30 դիակներ՝ պատերազմից ու պայթյունից, որոնց մեծ մասն անճանաչելի էին», - պատմում է Թամարան ու հավելում. «Ծնողներն իրենց զավակներին էին փնտրում՝ գոնե անճանաչելի վիճակում»
Խաչատրյանի հետ զրուցել ենք ծառայությունից, վերջին օրերի քաոսից, դիահերձարանի սարսափից, ինչպես նաև՝ արցախյան հուշերից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ԼՀ