ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Թուրքական իշխանամերձ լրատվամիջոցում «Հայաստանը այժմ քաշված է. Ադրբեջանը խաղաղության համար 100 միլիարդ դոլար է ուզում » վերտառությամբ հոդված է հրապարակվել : Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
Հղում է արվում իրենց «հավաստի աղբյուրներին» և նշվում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում «փոխհատուցման հարցը»։
Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը պահանջում է 100 մլրդ դոլարի փոխհատուցում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար:
Նշվում է, որ, եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջվի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի» (Սևանա լիճ) շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
--00—ԼՀ