ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Առավոտյան՝ ժամը 8:00-ի դրությամբ, ԼՂ-ից բռնի տեղահանված 42.500 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22.800-ը հաշվառվել է: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանը ներկայացրեց նաև բռնի տեղահանված քաղաքացիների վերաբնակեցումը ըստ մարզերի․
«Սյունիքում տեղավորվել է 1․465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրժարվում է»։
--00—ԼՀ