ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ժամը 15:00-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ: Այս պահի դրությամբ պետությունը հոգացել է շուրջ 5.700 անձի համար: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանը նշեց, որ այս պահին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարքվել է կամավոր հարթակ, որտեղ արդեն կա 660 լրացված հայտ։
«Այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ, տեղափոխված բուժառուների ընդհանուր թիվը կազմում է 311, բոլոր քաղաքացիները ստացիոնալ բուժում են ստանում»,- ասաց Բաղդասարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ