ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Բռնի տեղահանված ԼՂ 100 632 անձ ժամանել է Հայաստան և այս փոիլում իրականացվում է տվյալների նույնականացման գործընթաց։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Բաղդասարյանը շեշտեց, որ այս պահին Արցախից բռնի տեղահանվածների 99,3 տոկոսի տվյալները հաշվառված և նույնականացված են։
Բաղդասարյանը նշեց, որ դեռ ընթանում է տեղաբաշխման գործընթաց։ Այն իրականացվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երևանում։
«Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ՝ Երևանում։ Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա 6 ամսում արդեն վարձակալած բնակավայրերում շարունակեն ապրել», - հայտնեց Բաղդասարյանը։
Ըստ Բաղդասարյանի՝ այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է Հայաստանի տարբեր մարզերում։
«Ընդհանուր ժամանածներից շուրջ 58 հազար հոգու տեղավորման և կեցության հարցում աջակցել է պետությունը։ Մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք»,- ասաց մամուլի խոսնակը։
--00—ԼՀ