ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9,24News
Արցախից հայերի արտագաղթը հարկադրված է եղել, տարածաշրջանը եղել և մնում է հայկական։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար-Հեյդարին։
«Այն, որ ադրբեջանական բանակի գնդակոծությունների և հարձակումների պատճառով հայերը ստիպված են լինում լքել Արցախը, չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը»,- ընդգծել է Շահրիար-Հեյդարին։
Շահրիար-Հեյդարին շեշտել է, որ Իրանը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները լուծել երկխոսության միջոցով։
--00--ԼՀ