ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 հազար 500 անձ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ողջ գիշերվա ընթացքում շուրջօրյա աշխատել ենք և ինտենսիվությունը չի նվազել։ Մենք շարունակում ենք ժամում մոտավորապես 1000 անձի սպասարկել, ուղղորդել և նրանց հաշվառումն իրականացնել»,-ասաց Բաղդասարյանը։
Բաղդասարյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս պահին էլ Ստեփանակերտում կան շատ քաղաքացիներ, ում տեղափոխման հարցը լ շարունակում է բաց մնալ։
«Կառավարությունը այս ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկում է։ Այս պահին Գորիսում շուրջ 35 տրանսպորտային միջոցներ են տեղակայված»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ