ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
«Կյանքը քո գրկում». այսպես է կոչվում Սուրեն Շաբոյանի հեղինակած գիրքը` պատերազմի մասին։ Երբ սկսվեց 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմը, Սուրենը ժամկետային զինծառայող էր, առաջին անգամ էր մարտի դաշտում, բայց պատրաստ էր քանակով մի քանի հազար անգամ գերակշռող թշնամու դեմ պատերազմել մինչև վերջին շունչը։
«Արամն ու ես իրար գրկեցինք ու ասացինք՝ էս ա մեր վերջը, ինչքան կարող ենք, պիտի պայքարենք, ողջ մնալու մասին չէինք մտածում»,-ժպիտով պատմում է Սուրենն ու հավելում. «Տեսա Էրոենց հաշվարկում ոնց ա արկը պայթում, մտածեցի մահացան, երբ կանչիս պատասխանեց, կատակեցի. «Նայի՜ր, չմեռնես»»։
Ընդհատված ծառայության, գիրք գրելու գաղափարի, անցակետում թշնամու կողմից հեգնական վերաբերմունքի և արցախյան հուշերի մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ԼՀ