ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն Իրանում մահապատժի է դատապարտվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա զինված հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորում են ստացել:
--00—ՅՄ