1 զոհ և մեկ վիրավոր․ Մերձավանի ղեկավարի տան ուղղությամբ միջադեպ է եղել, նախաձեռնված է քրվարույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

306644

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:

24News-ը տեղեկությունը ճշտեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից, վերջինս հատատեց դեպքը․

«Միջադեպ է եղել, որի ընթացքում, կա մեկ զոհ, մեկ վիրավոր, դեպքի հանգամանքները պարզվում են, նախաձեռնված է քրեական վարույթ, մանրամասների համար դիմեք քննչական կոմիտե»,- նշեց նա։

Հերմինե Միքայելյան

 

--00—ՅՄ