ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Անհայտ անձինք այսօր՝ ապրիլի 20-ին, հրազենի գործադրմամբ հարձակում են իրականացրել Թուրքիայի արևմուտքում գտնվող թուրքական քաղաքներից մեկի քաղաքապետի վրա: Հարձակման արդյունքում տուժել է նաև նրա կինը, հաղորդում է Artı Gerçek լրատվական պորտալը:
Եշիլովա քաղաքի քաղաքապետ Մումթազ Շենելը և նրա կինը՝ Ֆաթմա Շենելը, վնասվածքներ են ստացել: Այժմ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում տեղի հիվանդանոցներից մեկում: Դատելով նախնական տեղեկատվությունից՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։