ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Խորհրդարանում մեկնարկեց հերթական քառօրյան, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորներն առաջարկեցին նիստը բացել՝ հարգելով Արցախում զոհված մեր հայրենակիցների և երեկ ՀՀ սահմանին զոհված զինվորի հիշատակը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնեց, ինչից հետո պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Նշենք, որ սրանից րոպեներ առաջ ԱԺ-ում հարկ չհամարվեց նիստի հենց սկզբից հարգել զոհերի հիշատակը, և միայն ընդդիմադիրների առաջարկից և հորդորից հետո բոլորը ոտքի կանգնեցին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ