ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ԱՀ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։ Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցումներին։
--00—ԼՀ