ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Եվրախորհրդարանի ղեկավարը Հայաստանի վարչապետին հրավիրել է ելույթ ունենալ ԵԽ պատգամավորների լիագումար նիստում։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Այդ մասին Մեցոլան հայտարարել է Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
«Այսօր Գրանադայում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրան հրավիրեցի ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում»,- մասնավորապես նշել է եվրոպական խորհրդարանի ղեկավարը։
--00—ԱՊ