ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 08, 24News
Հուսով եմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Թբիլիսին պատրաստ է հարթակ դառնալ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբջանի նախագահի հետ քննարկումների ընթացքում:
«Թբիլիսին պատրաստ է մասնակցել այդ գործընթացին: Մեր ապագան պետք է լինի խաղաղ, Անդրկովկասի երեք երկրները պետք է իրենք լուծեն տարածաշրջանի և զարգացման հարցերը»,- ասել է Ղարիբաշվիլին:
--00—ԱՊ