ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սամվել Բաբայանի հետ հանդիպում նախատեսված է, թե ոչ` պատասխան չունեմ, քանի որ գործընթացներից տեղյակ չեմ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ օրերս Սամվել Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դիմել է ներկայացուցչություն հանդիպում կազմակերպելու համար:
«Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում այս պահին տեղավորված է Արցախի պետական ապարատը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ»,- մանրամասնեց Արմինե Հայրապետյանը:
Ներկայացուցչի խոսքով, Արցախի պետական ապարատի հանդիպումները, գործառույթները ներկայացուցչությունը չի համակարգում: «Այս պահին Արցախի ներկայացուցչության շենքում տեղի ունեցող անցուդարձը իրականում ներկայացուցչության օրակարգի մեջ չէ, որովհետեւ ինքներդ էլ գիտեք, որ շենքում են լինում Արցախի նախագահը, կառավարության ղեկավարը, ինչպես նաև խորհրդարանականները:»,- եզրափակեց Արմինե Հայրապետյանը:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ