ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News
« Կրկին շնորհակալություն եմ հայտնում ԵԽ-ին այս հրավերի և Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում հանդես գալու հնարավորության համար։ Սա մեզ կօգնի եվրոպական և միջազգային հանրության հետ կիսել մեր տեսակետներն ու հնարավորությունները։ Այսօրվա ելույթում ուզում եմ շեշտը առանձնապես դնել հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հնարավորությունների վրա։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստի մեկնարկից առաջ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը կարևորեց այսօրվա իրադարձությունը Եվրամիություն՝ Հայաստան հարաբերությունների համար։
«Կարևոր է ընդգծել, որ մեր հարաբերությունները հենվում են ընդհանուր արժեքային համակարգի վրա»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց նաև, որ ՀՀ-ն ցանկանում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ դրանք չհակադրելով տարածաշրջանային խնդիրներին
--00--ԼՀ