ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Այս պահի դրությամբ հայաստանյան տարբեր առողջապահական հաստատություններում իրենց բուժումը շարունակում են Արցախից բռնի տեղահանված 180 անձ, 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 32-ինը` ծանր։ Այս մասին կառավարության հումանիտար կենտրոնի ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում 75 բուժառու դուրս է գրվել հիվանդանոցից, բայց նրանք շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո․ «Ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում այս պահի դրությամբ արդեն 35 550 անձ ունենք կցագրված։ Սա վկայում է այն մասին, որ մարդիկ որոշակիորեն արդեն տեղորոշվել են, իրենց վարձակալության, բնակության վայրի հասցեները հստակեցվել են և արդեն անցել են հաջորդող գործընթացներին»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ