ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Մեկ ժամից ավել է, ինչ առավոտից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից ոմանց ընդունել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Այս պահին մի քանի հոգի են մնացել ներսում, մյուսները դժգոհելով դուրս են գալիս, նշելով, որ նորից նույն բաներն է ասում նախագահը: Մենք տեղեկացանք, որ քիչ անց Սամվել Շահրամանյանը ընդունելու է քաղաքացիների մյուս խմբին, ովքեր ներքևում են սպասում:
--00—ԱՊ