ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի գործադիր մարմնում քաղաքական խմորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ օրեր առաջ ԱՀ նոր պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը:
Մինչ այս ԱՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցնում էր Ադրբեջանի կողմից ապօրինի կալանքի տակ պահվող, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը:
Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են հայտնում՝ Արթուր Հարությունյանն իր ցանկությամբ է ազատման դիմում գրել: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր նախորդ տարի՝ սեպտեմբերին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
--00—ԱՊ