ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Օրհասական հարցեր կան, բայց պետք է չվտանգենք Արցախի ու Հայաստանի ապագան։ Այս մասին այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ելույթ ունենալիս նշեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում աջակցել ձեզ, բայց հարցեր կան, որոնցով չպետք է վտանգի տակ դնենք Արցախիև Հայաստանի ապագան, էդ հարցերի շուրջ պետք է սթափ դատենք և զգոն լինենք։ Պետք չի դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չի, մենք իրավունք չունենք մեր մեջ նման ձևաչափով բանակցել, այդ թվում այն մարդկանց հետ, ում որ կարծում եք, որ պետք է ներգրավվեն էս հարցերում», - ընդգծեց Շահրամանյանը։
ԱՀ նախագահը հայտարարեց նաև, որ այն ամենը, ինչը որպես օրինական պահանջ է արցախցիների կողմից ձևավորված, ինքը կաջակցի դրանց իրականացմանը, առաջիկայում բոլոր հարցերին պատասխաններ կտրվեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ