ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
«Նախօրեին մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր՝ ապրիլի 22–ին, հանդիպել եմ Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի պատասխանատուների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Կարծում եմ՝ օգտակար երկխոսություն ենք ունեցել երկրի ներքին և արտաքին մարտահրավերների, Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ: Բարձր գնահատելով Դաշնակցության դերակատարությունը Արցախի քաղաքական կյանքում և Սփյուռքի հետ համագործակցության տիրույթում՝ հույս եմ հայտնել, որ, անկախ ունեցած դիրքավորումից, պետականաշինության հետագա աշխատանքներում կշարունակենք համատեղ ջանքերի գործադրումը: Ուրախ եմ, որ մեր երկրի առաջ ծառացած հինական հարցերի լուծման վերաբերյալ ունենք ընդհանուր փոխըմբռնում: Պայմանավորվել ենք շարունակել քաղաքական խորհրդատվությունները»: