ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ավելի քան 20 լրագրող պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման զոհ է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Լրագրողների պաշտպանության կոմիտեն»:
«Հոկտեմբերի 20-ի դրությամբ առնվազն 22 լրագրող համալրել է երկու կողմից ավելի քան 4 հազար զոհվածների ցուցակները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կոմիտեն նշում է, որ մահացած 22 լրագրողներից 18-ը պաղեստինցի էին, երեքը՝ իսրայելցի, մեկը՝ լիբանանցի: Բացի այդ, լրատվամիջոցների ութ աշխատակիցներ վիրավորվել են, ևս երեքը համարվում են անհետ կորած կամ կալանքի տակ:
--00—ՅՄ