«ՀԱՄԱՍ»-ը Իսրայելին մեղադրում է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Capture

ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրին և լիովին պահպանում է այն, մինչդեռ Իսրայելը ներկայումս խափանում է համաձայնագիրը, ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու նոր առաջարկների մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։

«Մինչ այժմ մենք բոլորս հավանաբար լսել ենք միջազգային լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը հրադադարի «նոր» համաձայնագրի մասիn: Մենք (ՀԱՄԱՍ) արդեն ստորագրել ենք եռաստիճան հրադադարի պայմանագիր միջնորդների միջոցով, այդ թվում՝ ամերիկացիների: Մենք հավատարիմ ենք այս համաձայնագրին և արդեն իսկ իրականացնում ենք այն ամբողջությամբ և բարեխղճորեն»,- ասված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ