ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:
Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ նրա՝ վերջին 1 ամսվա ընթացքում 2 անգամ է եղել, որ եղանակային պայմաններով պայմանավորված՝ բեռնատար մեքենաների համար որոշակիորեն սահմանափակվել է Վերին Լարսի անցակետով անցման հնարավորությունը, ինչը, սակայն, տևել է ժամեր:
«Հայաստանից դեպի Ռուսաստան գնացող մեքենաների համար հերթերը գրեթե բացակայում են: Մեր մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանից դուրս գալուց հետո 1-2, մաքսիմում 3 օրվա ընթացքում անցնում են անցակետը»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ