Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

1515592423

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնել է, որ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

--00—ՅՄ