ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ստեղծված անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

f

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին:

Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և կարևորել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ ջանքերի գործադրումը:

Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի բազմաոլորտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով տարբեր ուղղություններով համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը: Շեշտվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը:

--00--ԼՀ